Ալբանիայի հավաքականի պաշտպան Էլսեյդ Հյուսայը խոսել է Հայաստանի հավաքականի հետ սպասվող ընկերական խաղի մասին։
«Մենք հավատում ենք, որ պետք է հաղթանակ տանենք, քանի որ դժվար տարի էր, և մենք հաղթանակ չենք ունեցել: Հավատում եմ, որ մեզ հաղթանակ է պետք, որպեսզի փակենք և մոռանանք անցնող տարին։ Դժվար պահեր ենք ունեցել, բայց ֆուտբոլն այդպիսին է։ Թիմում բոլորը ցանկանում են հաղթել այս խաղում։
Մեզ համար նշանակություն չունի՝ Հայաստանն է, թե Իտալիան: Մեր նպատակը չի փոխվում: Մենք ունեինք մեր հնարավորությունները Իտալիայի հետ խաղում գոլեր խփելու համար։ Մենք գիտենք մեր արժեքը և գիտենք նաև, թե որքան հեռու կարող ենք հասնել: Եկեք մեր առավելագույնը տանք, և ես հավատում եմ, որ վերջում հաղթանակ կտանենք»,- Հյուսայի խոսքն է մեջբերել RTK Live-ը։
























































