«Լոս Անջելես Գելեքսիի» գլխավոր մարզիչ Գիլյերմո Բարոս Սկելոտոն արձագանքել է այն շշուկներին, որոնց համաձայն՝ Լոս Անջելեսը ներկայացնող ակումբը հետաքրքրված է Լիոնել Մեսսիի ծառայություններով։
«Չկա ասելու որևէ բան։ Իհարկե, յուրաքանչյուր ակումբ կցանկանար իր կազմում ունենալ Լիոնել Մեսսիին։ Բայց մենք որևէ կապ չենք հաստատել նրանց հետ»,-մարզչի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ «ԼԱ Գելեքսին» հետաքրքրված է Լիոնել Մեսսիի ծառայություններով։