Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի առաջին հանդիպումները ավարտված են։
Անգլիական «Վուլվերհեմփթոնը» 4-0 հաշվով առավելության հասավ «Էսպանյոլի» նկատմամբ։ Տանտերերի կազմում հեթ-տրիկ գրանցեց պորտուգալացի հարձակվող Դիոգո Խոտան, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ռուբեն Նևեսը։
«Արսենալը» հյուրընկալվելիս դժվարությամբ հաղթեց «Օլիմպիակոսին»։ «Զինագործների» կազմում հանդիպման միակ գնդակը 81-րդ րոպեին խփեց ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լակազետը։