Կատալոնիայում տեղի ունեցող իրադարձությունները կարող են փոփոխություններ առաջացնել Իսպանիայի առաջնության խաղացանկում։
Լա Լիգան խնդրել է «Ռեալին» և «Բարսելոնային» հոկտեմբերի 26-ին Բարսելոնայում կայանալիք թիմերի միջև հանդիպումը անցկացնել Մադրիդում: Նման խնդրանքը պայմանավորված է անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ նույն օրը Բարսելոնայում բողոքի ակցիաներ են անցկացվելու։
Այսպիսով, թիմերի միջև երկրորդ շրջանի հանդիպումը կարող է տեղի ունենալ մարտի 1-ին Բարսելոնայում: