Հոկտեմբերի 21-ին կկայանա Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում լուսավորության համակարգի գործարկման պաշտոնական արարողությունը:
Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը:
Այդ կապակցությամբ փոփոխվել է Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ մրցափուլի՝ հոկտեմբերի 21-ին նախատեսված «Շիրակ»-«Փյունիկ» հանդիպման մեկնարկի ժամը:
Խաղը կմեկնարկի ժամը 19։00-ին։
























































