14 տարի անց` Եվրո-2024-ի որակավորման խմբում, նորից կհանդիպեն Հայաստանի և Թուրքիայի ազգային հավաքականները։
2008 թվականի օգոստոսի 20-ին Հայաստանի երիտասարդական հավաքականը «Հրազդան» մարզադաշտում 2:1 հաշվով փայլուն հաղթանակ էր տարել Թուրքիայի թիմի նկատմամբ՝ մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ խմբում ։
Թուրքիայի թիմի՝ 67-րդ րոպեին խփած գոլից հետո Հայաստանի հավաքականի կազմում 89-րդ րոպեին պատասխան գնդակը խփել էր Կառլեն Մկրտչյանը, իսկ ավելացված ժամանակում հաղթական գոլը հեղինակել էր Հենրիխ Մխիթարյանը։
Հիշեցնենք՝ Եվրո-2024-ի վիճակահանության արդյունքներով Հայաստանի հավաքականն ընդգրկվել է D խմբում, որտեղ կմրցի Խորվաթիայի, Ուելսի, Թուրքիայի և Լատվիայի հետ։
Խմբերում առաջին և երկրորդ հորիզոնական զբաղեցրած թիմերը կնվաճեն ԵՎՐՈ 2024-ի ուղեգիր։ Մնացած երեք ուղեգրերը կխաղարկվեն Ազգերի լիգայի 2022 թվականի խաղարկության արդյունքում ձևավորված փլեյ-օֆֆ փուլում։
Որակավորման փուլի հանդիպումները կանցկացվեն 2023 թվականի մարտ-նոյեմբեր ամիսներին։ Եվրոպայի առաջնությունը կկայանա 2024 թվականի հունիսի 14-ից հուլիսի 14-ը։