«Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն քննադատել է Մասիմիլիանո Ալեգրիի աշխատանքը թուրինյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում։
«Հուսով եմ, որ նրանք ակումբի ղեկավարները չեն սպասում մրցաշրջանի ընդմիջմանը, որպեսզի ինչ-որ բան փոխեն: Այս թիմը պարզապես չգիտի, թե ինչպես խաղալ:
Խնդիրն այն չէ, որ «Յուվեն» պարտվում է, դա կարող է պատահել ցանկացածի հետ: Բայց «Մոնցայից» կրած պարտությունը առանց դարպասին. հարվածների..․ մեծ անջրպետ կա թիմի, մարզչի և ակումբի միջև։
Ուժեղ թիմով կարող ես քո խաղը պարտադրել անգամ 10 խաղացողով։ Այս թիմը չգիտի ինչպես խաղալ, և դա անհանգստացնում է ինձ», — Մարկիզիոյի խոսքն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։