Անգլիական Պրեմիեր-լիգայի 8-րդ տուրում «Վուլվերհեմփթոնը» ընդունել է «Մանչեսթեր Սիթիին»։ Հանդիպումը կայացել է Վուլվերհեմփթոնի «Մոլինե» մարզադաշտում և ավարտվել է հյուրերի՝ 3-0 հաշվով հաղթանակով։
Հանդիպման հաշիվն առաջին իսկ րոպեին բացել է մանչեսթերյան թիմի կիսապաշտպան Ջեք Գրիլիշը։ 16-րդ րոպեին նովեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը կրկնապատկել է իր թիմի առավելությունը։ Մինչև ընդմիջում՝ 33-րդ րոպեին, «Վուլվերհեմփթոնի» պաշտպան Նեյտան Կոլինզը կարմիր քարտ է ստացել և իր թիմին թողել 10 հոգով։ 69-րդ րոպեին էլ «Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը ձևակերպել է հանդիպման վերջնահաշիվը։
Հոլանդն ԱՊԼ-ի ռեկորդ է սահմանել
«Մանչեսթեր Սիթին» 17 միավոր է վաստակել և բարձրացել է ԱՊԼ մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։ «Վուլվերհեմփթոնը» 6 միավորով 16-րդ տեղում է։ Անգլիայի գործող չեմպիոնը «Մանչեսթեր Սիթին» է։