«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատասխանել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի մասին հարցին։
Ըստ ԶԼՄ-ների՝ հարձակվողի պայմանագիրը փարիզեցիների հետ նախատեսված է ոչ թե մինչև 2025-ի ամառ, այլ մինչև 2024-ի ամառ՝ խաղացողի, այլ ոչ թե թիմի ցանկությամբ ևս մեկ տարով երկարաձգման հնարավորությամբ։
«Կիլիանի պայմանագի՞րը։ Դուք էլի դրա մասի՞ն եք խոսում (ծիծաղում է)։ Մենք հիացած ենք մեր խաղացողներով․․․Շատ գոհ ենք Վինիսիուսից ու Ռոդրիգոյից»,- Անչելոտիի խոսքերն է փոխանցում Ֆաբրիցիո Ռոմանոն։