ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, ով դուբլի հեղինակ դարձավ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի՝ «Յուվենտուսի» դեմ խաղում (2:1), սահմանեց հերթական ռեկորդը։
Մբապեն այժմ ունի 35 գոլ եվրագավաթների գլխավոր մրցաշարում։ Ինչպես հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը, 23 տարեկան 260 օրական հասակում նա դարձել է ամենաերիտասարդ խաղացողը, ով հասել է այս նշագծին։
Նախկինում ռեկորդը պատկանում էր Մբապեի ներկայիս թիմակից Լիոնել Մեսսին, ով «Բարսելոնայի» կազմում Չեմպիոնների լիգայի 35 գոլ է խփել 23 տարեկան 307 օրականում։
Նշենք, որ Մբապեն ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող։
























































