ՉԼ խմբային փուլի 1-ին տուրի G խմբում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր «Սևիլյային» և 4 անպատասխա գնդակ ուղարկեց նրա դարպասը։
20-րդ րոպեին հաշիվը բացեց Էրլինգ Հոլանդը, 58-րդ րոպեին Ֆոդենը կրկնապատկեց այն, իսկ 67-ին նրա փոխանցումից հետո Հոլանդը դուբլ ձևակերպեց։ Խաղի հիմնական ժամանակին ավելացված 2-րդ րոպեին Դիասը դրեց հանդիպման վերջակետը։
Այս խաղից հետո «Սիթին» գլխավորում է G խմբի մրցաշարային աղյուսակը, Դորտմունդի «Բորուսիան» նույնքան միավորով 2-րդն է, իսկ «Կոպենհագենը» և «Սևիլյան» միավոր չունեն։
























































