ՉԼ խմբային փուլի 1-ին տուրի E խմբում «Միլանը» հյուրընկալվել էր «Զալցբուրգին» և չկարողացավ հաղթանակ տանել։ Հանդիպումն ավարտեց 1-1 հաշվով։
28-րդ րոպեին հյուրերն առաջ անցան հաշվի մեջ։ 40-րդ րոպեին Ալեքսիս Սալեմակերսը կարողացավ հավասարեցնել հաշիվը։
Երկրորդ կեսում գոլեր չարձանագրվեցին։
Այս խաղից հետո «Զալցբուրգը» և «Միլանը» մրցաշարային աղյուսակում համապատասխանաբար 2-րդ և 3-րդ տեղերում են։ Խմբի առաջատարը Զագրեբի «Դինամոն» է, հետնապահը՝ «Չելսին»։