«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարծում է, որ այս մրցաշրջանում ՉԼ հաղթողի ֆավորիտը «Ռեալն» է։
«Ամեն տարի մեզ համարում են ՉԼ ֆավորիտ, բայց փորձագետները միշտ սխալվում են, որովհետև մենք այն ոչ մի անգամ չենք հաղթել։
Եթե ամեն տարի պիտի ֆավորիտ լինի, ապա դա «Ռեալն» է, որովհետև նրանք միշտ հաղթում են։ Վերջին տարիներին «Ռեալը» ՉԼ-ն ամենից շատն է հաղթել, և պատմությունն ինքնին խոսուն է»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում Sport.es-ը։