ՉԼ խմբային փուլի 1-ին տուրի E խմբում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվել էր Զագրեբի «Դինամոյին» և նվազագույն հաշվով պարտություն կրեց։
Հանդիպման միակ գոլը խփվեց 13-րդ րոպեին․ աչքի ընկավ Օրսիչը։
Մնացած ողջ խաղի ընթացքում թիմերից ոչ ոք այլևս աչքի չընկավ։
Այս խաղից հետո խորվաթական թիմը ստանձնեց խմբի առաջատարի դերը։ E խմբի մյուս խաղում րոպեներ անց «Միլանը» կմրցի «Զալցբուրգի» հետ։