Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Մարկո Ռոյսը կարծում է, որ իր թիմը լավ մարզավիճակում է։ Այդ մասին ֆուտբոլիստը հայտարարել է Կոպենհագենի հետ խաղից առաջ։
«Մեր վերջին երկու հանդիպումները վատ չէին, դրանցում յուրաքանչյուր խաղացող փորձում էր պաշտպանել դարպասը։ Սա դրական է ազդում թիմում տիրող մթնոլորտի վրա»,-ասել Ռոյսը։
ՉԼ առաջին տուրի «Բորուսիա» — «Կոպենհագեն» խաղը կկայանա սեպտեմբերի 6-ին ու կսկսվի Երևանի ժամանակով 20:45-ին:
























































