Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Ինտերը» կհյուրընկալի «Բավարիային»։
Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 7-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։ Այսօր միլանյան թիմը վերջին մարզումն է անցկացրել։
Ինչպես հայտնում է FCInter1908-ը, Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է ընդգրկվել թիմի մեկնարկային կազմում։ Ըստ աղբյուրի՝ հայ կիսապաշտպանը կարող է փոխարինել Նիկոլո Բարելային։
Առջևի գծում կգործեն Ջեկոն և Լաուտարոն, իսկ պաշտպանությունում փոփոխություններ չեն սպասվում։