Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում ՊՍԺ-ն կհյուրընկալի Թուրինի «Յուվենտուսին»։ Իտալական La Gazzetta dello Sport պարբերականը ներկայացրել է թիմերի հավանական մեկնարկային կազմերը։

Հյուրերի կազմում խաղը բաց կթողնի ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստ Անխել Դի Մարիան։ Ինչպես նաև խաղին չեն մասնակցի Պոլ Պոգբան և Վոյցեխ Շչեսնին։
ՊՍԺ — «Յուվենտուս» հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։
























































