Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Էդին Տերզիչը կիսվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ «Կոպենհագենի» դեմ խաղի սպասելիքներով։
«Չեմպիոնների լիգայում չկան թիմեր, որոնք արժանի չեն այս մրցաշարին մասնակցելուն: «Կոպենհագենը» 2016 թվականից չի խաղացել խմբային փուլում, բայց ես նրանցից շատ հետաքրքիր ֆուտբոլ եմ սպասում։
Այս մրցաշրջանում դիտել եմ «Կոպենհագենի» բոլոր հանդիպումները, ինչ-որ բան իմացել եմ Տալբերգից և Ադդոյից, ովքեր ավելի լավ են ծանոթ դանիական ֆուտբոլին։
«Կոպենհագենը» փորձառու խաղացողների և հավակնոտ երիտասարդների լավ համադրություն է կազմել»,- Տերզիչի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
«Բորուսիա» — «Կոպենհագեն» հանդիպումը կկայանա երեքշաբթի՝ սեպտեմբերի 6-ին։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20։45-ին։