«Սևիլիայի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղի մասին, որը գլխավորում է մեկ այլ իսպանացի՝ Խոսեպ Գվարդիոլան։
«Իմ կարծիքով՝ Գվարդիոլան աշխարհի լավագույն մարզիչն է։
Խոսեպը միշտ հետևողական է եղել իր գործողություններում և անընդհատ զարգացրել է իր թիմերը»,- ասել է Լոպետեգին ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում։
Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, Իսպանիայում կկայանա «Սևիլիա» — «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը։ Մեկնարկային սուլիչը «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում կհնչի Երևանի ժամանակով 23:00-ին:
























































