ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն պատասխանել է այն հարցին, թե արդյոք փարիզյան ակումբին համարում է Չեմպիոնների լիգայի ֆավորիտ։
«Չեմ կարծում, որ ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի ֆավորիտ է։ Սա ասելը նշանակում է նսեմացնել մրցակիցների հնարավորությունները:
Ամեն մրցաշրջանում 8 կամ 9 ակումբներ հավատում են, որ կարող են հաղթել Չեմպիոնների լիգան, բայց հաճախ չեն անցնում եզրափակիչ, քանի որ կան անակնկալներ, անհավանական սցենարներ: Բայց մենք հաղթելու կամք ունենք»»,- Գալտիերի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։:
Երեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 6-ին, ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի խաղում կխաղա «Յուվենտուսի» հետ։ Հանդիպումը կկայանա Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը ՊՍԺ-ի հաղթանակը գնահատում է 1,35 գործակցով, ոչ-ոքին՝ 5,50, իսկ «Յուվենտուսի» հաղթանակը՝ 9,00։
























































