Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի խաղում Մադրիդի «Ռեալը» կհանդիպի շոտլանդական «Սելթիկի» հետ։
«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կիսվել է այս հանդիպման վերաբերյալ իր կարծիքով.
«Ռեալին» բարդ հանդիպում է սպասվում: Մրցակիցն այժմ լավ մարզավիճակում է ու հիանալի ֆուտբոլ է ցուցադրում։ Մենք պատրաստ ենք Չեմպիոնների լիգայի մեկնարկին։
«Ռեալը» հարգում է «Սելթիկին»։ Խմբային փուլում հաճախ են լինում անակնկալներ։ Հիշենք «Շերիֆի» անցյալ տարվա օրինակը»,- իտալացի մասնագետի խոսքերն է փոխանցում ակումբի մամուլի ծառայությունը։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Սելթիկի» հաղթանակը գնահատում է 5,00 գործակցով, ոչ-ոքին՝ 4,30, իսկ «Ռեալի» հաղթանակը՝ 1,65։
























































