«Յուվենտուսի» կիսապաշտպան Անխել Դի Մարիան բաց կթողնի ՉԼ խմբային փուլի 1-ին տուրի ՊՍԺ-ի դեմ խաղը: Այս մասին հաղորդում է Football Italia-ն:
Խաղացողը հասցրել է վերականգնվել վնասվածքից, որը ստացել էր Ա Սերիայի՝ մրցաշրջանի ամենասկազբում, բայց արգենտինացին դեռ օպտիմալ մարզավիճակ չի հավաքել փարիզեցիների դեմ խաղի համար:
Մարզչական շտաբը որոշել է ռիսկի տակ չդնել ֆուտբոլիստի առողջությունը:
Դի Մարիան ՊՍԺ-ում հանդես է եկել 2015-2022 թվականներին: