«Նապոլիի» նորեկ Խվիչա Կվարացխելիան շատ հաջող է անցկացնում Իտալիայի Ա Սերիայի 2022/2023 մրցաշրջանի մեկնարկը։
Ըստ Opta Sport-ի, վրացի կիսապաշտպանը մեկնարկային չորս տուրերում արդյունավետ գործողություններով դարձել է նեապոլիտանական ակումբի ռեկորդակիր։ «Գոլ+փոխանցում» համակարգով 21-ամյա կիսապաշտպանն ունի հինգ միավոր՝ խփել է չորս գնդակ և կատարել մեկ գոլային փոխանցում։
Կվարացխելիան իտալական ակումբ է տեղափոխվել «Դինամոյից» (Բաթումի)։ Ավելի վաղ կիսապաշտպանը հանդես է եկել Կազանի «Ռուբինում»։
Խվիչան հինգ տարվա պայմանագիր է կնքել «Նապոլիի» հետ։ Նրա տրանսֆերն ակումբին արժեցել է տասը միլիոն եվրո։
Հաջորդ հանդիպումը «Նապոլին» կանցկացնի սեպտեմբերի 7-ին։ Նեապոլիտանական թիմը Չեմպիոնների լիգայում կխաղա «Լիվերպուլի» հետ:
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Նապոլիի» հաղթանակը գնահատում է 3,65 գործակցով, ոչ-ոքին՝ 3,80, իսկ «Լիվերպուլի» հաղթանակը՝ 2,00։
























































