Բրազիլացի պաշտպան Մարսելոն, որը հեռացել էր Մադրիդի «Ռեալից», պայմանագիր է կնքել հունական «Օլիմպիակոսի» հետ։
Կողմերի միջև կնքվել է 1 տարվա պայմանագիր։
Մարսելոն «Ռեալի» պատմության ամենաշատ տիտղոս նվաճած ֆուտբոլիստն է։ Բրազիլացին «Արքայական» ակումբի կազմում նվաճել է 25 տիտղոս։