Պաշտպան Մարկոս Ալոնսոն մեկ տարվա պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» հետ։ Այս մասին հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։
31-ամյա իսպանացու՝ կապտանռնագույնների հետ կնքած պայմանագրում 50 մլն եվրոյի չափով հրաժարագին է նշված։
Ավելի վաղ Ալոնսոն ազատ գործակալի կարգավիճակով հեռացել էր «Չելսիից»։























































