Չավին հույս ունի, որ «Բարսելոնան» գերազանց մրցաշրջան կանցկացնի։
«Ես ամեն օր ճնշում եմ զգում։ Եթե հաղթում ես, հիանալի է, բայց եթե պարտվում ես, ամոթ է, ու գրեթե չես կարողանում փողոց դուրս գալ։ Հնարավոր ամեն բան կանեմ, որ ամեն բան լավ անցնի։
Շատ ոգևորված եմ ու կարծում եմ, որ կարող է գերազանց մրցաշրջան ստացվել։ Դրական բաներ եմ տեսնում։ Ֆուտբոլն ու գնդակը որոշիչ դեր են խաղում։ Մենք կպայքարենք բոլոր տիտղոսների համար։
Թեթևություն եմ զգում տրանսֆերային պատուհանից հետո։ Մենք թիմի պես աշխատեցինք ու տպավորիչ ջանքեր գործադրեցինք։
Գոհ ենք, որ այստեղ ենք գտնվում։ Մենք այնպիսի կազմ ունենք, որ կարող է պայքարել բոլոր տիտղոսների համար։ Եվ հիմա պիտի դա դաշտում ապացուցենք»,- Չավիի խոսքերն է փոխանցում Marca-ն։