«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին Լա լիգայի 4-րդ տուրի՝ «Սևիլյայի» դեմ խաղից առաջ մեկնաբանել է տրանսֆերային պատուհանի արդյունքները կատալոնական ակումբի համար։
«Արդյունքը կամփոփեմ իդեալականի ու միջինի համեմատությամբ։ Ինձ մի խաղացող պակասեց։ Այնուամենայնիվ, շատ գոհ եմ ու ոչ մի բողոք չունեմ։ Ակումբը ողջ ջանքերը ներդրեց, ու ես շատ շնորհակալ եմ։
Մենք որպես մի թիմ աշխատեցինք, գերազանց աշխատանք կատարեցինք։ Շատ երջանիկ ու գոհ ենք նրանով, թե որտեղ էինք ու հիմա որտեղ ենք»,- Չավիի խոսքերն է փոխանցում Marca-ն։