ՊՍԺ-ի կիսապաշտպան Իդրիսա Գեյեն կարիերան կշարունակի «Էվերթոնում»: Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Թվիթերի իր էջում:
Նշվում է, որ ֆուտբոլիստի հետ պայմանագիրը մոտ ժամանակներս կկնքվի:
Ավելի վաղ ֆուտբոլիստն արդեն պաշտպանել է «Էվերթոնի» գույները: Գեյեն «Էվերթոն» է տեղափոխվել «Ասթոն Վիլայից» 2016 թվականին, երբ վերջինս դուրս մնաց Անգլիայի Պրեմիեր-լիգայից և հայտնվեց Չեմպիոնշիփում: Լիվերպուլյան թիմի կազմոմ նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 108 հանդիպման և դարձել է 4 գոլի հեղինակ:
Լիգա 1-ի նախորդ մրցաշրջանում Իդրիսան 26 հանդիպման է մասնակցել, դարձել է 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: Ընթացիկ մրցաշրջանում նա դեռևս խաղադաշտ դուրս չէր եկել:
ՊՍԺ-ի սենեգալցի կիսապաշտպանն այս պահին 12 մլն եվրո է գնահատվում: