Երկուշաբթի՝ օգոստոսի 29-ին, կայացավ Լա Լիգայի 3-րդ տուրի հանդիպումը, որում Մադրիդի «Ատլետիկոն» արտագնա խաղում 1-0 հաշվով հաղթեց «Վալենսիային»։
Անտուան Գրիզմանը հաղթանակ բերեց «Ատլետիկոյին»։ Նրա համար այս գնդակը 160-րդն էր Իսպանիայի առաջնության բարձրագույն դիվիզիոնում։ Նա Լա լիգայի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում բարձրացել է 17-րդ հորիզոնական՝ հավասարվելով Լուիս Արագոնեսին։
Ֆրանսիացու հաջորդ նպատակը Սամուել Էտո’Օ-ի դիրքն է՝ 162 գոլով։ Ռեկորդը պատկանում է Լիոնել Մեսսիին՝ 472։
Բացի այդ, Գրիզմանը պետք է ևս 2 գոլ խփի, որպեսզի դառնա «Ատլետիկոյի» պատմության վեցերորդ խաղացողը, ով 100 գոլ է խփել մադրիդյան թիմի կազմում։
























































