«Վալենսիայի» իտալացի մարզիչ Ջենարո Գատուզոն ակնարկել է, որ ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին կտեղափոխվի իր թիմ:
Դա պետք է տեղի ունենա մոտ օրերս։ «Վալենսիան» վաղուց է բանակցություններ սկսել 35-ամյա ուրուգվայցու հետ, ով մինչև վերջերս հանդես էր գալիս «Մանչեսթեր Յունայթեդում»։
«Ես էությամբ լավատես եմ, հուսով ենք, որ նա մեզ հետ կլինի։ Էդինսոնն այժմ 35 տարեկան է, բայց ունի անհավանական մտածելակերպ:
Խոսքն իր բնույթով չեմպիոն խաղացողի մասին է»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է ITASportPress-ը։
























































