«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության արդյունքները:
Մրցակիցներից մեկը կլինի «Բարսելոնան», ուր այս ամառ տեղափոխվեց մյունխենցիների նախկին առաջատար Ռոբերտ Լևանդովսկին։
«Ինչ հիանալի պատմություն է, որ մենք կհանդիպենք «Բարսելոնայի» և Ռոբերտ Լևանդովսկու հետ: Ինձ համար սա հիանալի խումբ է՝ լավ թիմերով։ Սրանք Չեմպիոնների լիգայի հիանալի երեկոներ կլինեն ֆուտբոլասերների համար»,- Մյուլերի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
«Բավարիան» հայտնվել է C խմբում, որտեղ ընդգրկվել են նաև «Ինտերը» և չեխական «Վիկտորիան»:
























































