«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության մասին։
Հիշեցնենք, որ միլանյան ակումբը հայտնվել է C խմբում՝ «Բավարիայի», «Բարսելոնայի» և «Վիկտորիա» Պլզենի հետ։
«Չեմպիոնների լիգան շատ հեղինակավոր մրցաշար է։ Մենք հանդիպելու ենք շատ ուժեղ և լավ կազմակերպված թիմերի։ Ինչպես միշտ պետք է յուրաքանչյուր խաղին լավագույնս պատրաստվենք։ Պետք է ուշադրություն դարձնենք բոլոր մանրուքներին։ Գիտենք, որ այսպիսի խաղերում հեշտ հանդիպումներ չեն լինում։ Մենք «Ինտերն» ենք»,- Ինձագիի խոսքն է մեջբերել Calciomercato-ն։
























































