Այսօր կայացավ ՉԼ փլեյ-օֆֆ փուլի պատասխան 3 հանդիպում։
Պորտուգալական «Բենֆիկան» ընդունել էր Կիևի «Դինամոյին» և 3 անպատասխան գնդակ ուղարկեց նրա դարպասը։ Պորտուգալացիներն ընդհանուր դիմակայությունում հաղթեցին 5-0 հաշվով։
Օրվա մյուս խաղում «Փյունիկի» նախկին մրցակից «Ցրվենա Զվեզդան» 2-2 խաղաց «Մաքաբի Հաիֆայի» հետ, բայց ընդհանուր դիմակայությունում պարտվեց 4-5 հաշվով։
«Վիկտորիա Պլզենը» 2-1 հաշվով հաղթեց «Քարաբաղին»՝ ընդհանուր դիմակայությունը հաղթելով նույն հաշվով։
Այսպիսով, «Բենֆիկան», «Մաքաբի Հաիֆան» և «Վիկտորիա Պլզենը» դուրս եկան մրցաշարի խմբային փուլ։