Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» կհյուրընկալվի Մոլդովան ներկայացնող Տիրասպոլի «Շերիֆին»։ Հանդիպումը կկայանա օգոստոսի 25-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 21։00-ին։
«Փյունիկի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ թիմն արդեն մեկնել է Մոլդովա։
Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած առաջին խաղն ավարտվել էր 0։0 հաշվով։