«Բարսելոնան» մինչև 12 տարեկանների թիմը հրաժարվել է ներկայացնել Իսպանիան Danone Nations Cup մրցաշարում, որտեղ թիմը պետք է կրեր իսպանական սիմվոլիկայով մարզաշապիկներ:
Թիմը հանդես է եկել որակավորման փուլում, քանի որ այդ փուլում թույլատրվում է խաղալ ակումբային գույներով։ Սակայն եզրափակիչ մրցաշարին, որը ճակատագրի հեգնանքով անցավ հենց Կատալոնիայում, «կապտանռնագույնները» չէին ժամանել։
«Ֆուտբոլիստները պետք է կրեին իսպանական մարզաշապիկներ, իսկ ակումբի ղեկավարները որոշել են, որ «Բարսելոնան» չի մասնակցի ոչ ակումբային մարզաշապիկով։ Նրանք անկոտրում էին», — Cadena SER Catalunya ռադիոկայանի հաղորդավարի խոսքը մեջբերում է AS-ը։
Danone Nations Cup-ը երեխաների համար ամենամեծ ֆուտբոլային մրցաշարերից մեկն է: