Օգոստոսի 18-21-ը՝ Կիպրոսում, կկայանան ՈՒԵՖԱ Կանանց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի 4-րդ խմբի հանդիպումները:
Խմբում ընդգրկված են կիպրական «Ապոլոնը», լիտվական «ՍՖԿ Ռիգան», շվեյցարական «Ցյուրիխը» և Ֆարերյան կղզիները ներկայացնող ԿԻ ակումբը։
Խմբային փուլերը սպասարկող մրցավարների մեջ են ՀՖՖ մրցավարներ Սոֆիկ Թորոսյանը և Լիաննա Գրիգորյանը։
Այդ մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։