Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում շոտլանդական «Ռեյնջերսը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց Նիդեռլանդները ներկայացնող ՊՍՎ-ի հետ:
37-րդ րոպեին հյուրերը բացեցին հաշիվը, սակայն 3 րոպե անց շոտլանդական թիմը խփեց պատասխան գոլը: 70-րդ րոպեին տանտերերն առաջ անցան հաշվի մեջ, իսկ հիմնական ժամանակից 12 րոպե առաջ ՊՍՎ-ն կարողացավ վերականգնել հաշվի հավասարակշռությունը:
Մյուս խաղերում «Կոպենհագենը» Դանիայում 2:1 հաշվով հաղթեց թուրքական «Տրաբզոնսփորին», իսկ նորվեգական «Բուդո Գլիմտը» նվազագույն հաշվով առավելության հասավ Զագրեբի «Դինամոյի» նկատմամբ:
Թիմերի պատասխան խաղերը տեղի կունենան հաջորդ շաբաթ: