Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ ուժերն է չափում «Խետաֆեի» հետ։
Հանդիպումից առաջ կատալոնական ակումբի ֆուտբոլիստները դաշտ են դուրս եկել Ուսման Դեմբելեի մարզաշապիկներով ի աջակցություն ֆրանսիացի վինգերի, ով դուրս է մնացել շարքից վեց ամիս ժամկետով։