Լիսաբոնում կայացած Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ տուրի 1-ին խաղում «Բենֆիկան» խոշոր հաշվով հաղթել է «Միդտյուլանդին»։ Հանդիպումն ավարտվել է պորտուգալական ակումբի հաղթանակով՝ 4։1 հաշվով։
«Արծիվների» կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Գոնսալո Ռամոսը: Եվս մեկ գոլ խփեց Էնցո Ֆերնանդեսը։ Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձավ Պիոնե Սիստոն։
Մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ հաշիվները․
⚽ Շերիֆ-Վիկտորիա 1-2
⚽ Լուդոգորեց-Դինամո Զագրեբ 1-2
⚽ Մոնակո-ՊՍՎ 1-1
⚽ Յունիոն (Բելգիա)- Ռեյնջերս 2-0
Պատասխան հանդիպումները կկայանան օգոստոսի 9-ին։