Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ընթացող թենիսի ATP 500 շարքի մրցաշարում հայտնի են դարձել կիսաեզրափակչի առաջին երկու մասնակիցները։
Իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստան երեք սեթում առավելության է հասել Յանիկ Սիների նկատմամբ 7-5, 3-6, 7-6(6) հաշվով։
Հաղթանակ է տարել նաև Ֆելիքս Օժե-Ալյասիմը, ով երկու սեթում 6-4, 7-6(6) հաշվով հաղթել է Ալիյաժ Բեդենեին։ Եզրափակչի ուղեգրի համար Կարենյո-Բուստան ու Օժե-Ալյասիմը կմրցեն միմյանց դեմ։
Կիսաեզրափակչի մյուս երկու ուղեգրերը խաղարկվում են Գաել Մոնֆիս — Դենիել Էվանս և Ֆիլիպ Կրայինովիչ — Անդրեյ Ռուբլյով զույգերում։