ՉԼ որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղում Բրատիսլավայի «Սլովանը» սեփական հարկի տակ 1:4 հաշվով պարտվեց «Ֆերենցվարոշին»:
Տանտերերի կազմում գոլ խփեց դե Մարկոն՝ Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանի փոխանցումից հետո:
Առաջին խաղում Սլովակիայի չեմպիոնը հաղթել էր 2:1 հաշվով: Հունգարական թիմը դիմակայությունում հաղթելով 5:3 հաշվով՝ դուրս եկավ հաջորդ փուլ, իսկ «Սլովանը» պայքարը կշարունակի Եվրոպա լիգայում: