Չարենցավանի «Վանը» 3 նոր ֆուտբոլիստ ունի:
«Մեզ են միացել պաշտպաններ Դաուր Չանբան, Ալան Տատաեվն ու դարպասապահ Սամուր Ագամագոմեդովը: 22-ամյա Չանբան խաղացել է ռուսական թիմերում, 26-ամյա Ալան Տատաեվը հանդես է եկել Երևանի Արարատում, Արցախում, Նոայում: Սամուր Ագամագոմեդովը մեր թիմում խաղացել է նաև 2019-2021 թվականներին»,-ասված է ակումբի հայտարարությունում:
Vbet ՀՊԼ-ի նոր մրցաշրջանի առաջին խաղում «Վանը» հուլիսի 29-ին Վայքում կմրցի «Լեռնային Արցախի» հետ: