«Փյունիկի» ֆուտբոլիստ Զորան Գայիչը «Ֆ91 Դյուդելանժի» դեմ այսօր կայանալիք խաղից առաջ կիսվել է սպասելիքներով.
«Մեզ համար կարևոր էր առաջին խաղում հաղթելն ու Եվրոպայում մեր ճանապարհորդությունը շարունակելը՝ հայտնվելով խմբային փուլում: Կարծում եմ՝ լավ շանսեր ունենք պատասխան խաղից առաջ: Հաղթանակի համար ենք եկել ու մտադիր ենք դուրս գալ հաջորդ փուլ:
ՈՒնենք մեր խաղային ծրագիրը: Արդեն ավելի լավ գիտենք մրցակցին: Տեսնենք՝ ինչ կլինի խաղադաշտում»,- ասել է Գայիչը:
Հիշեցնենք՝ թիմերի միջև Երևանում կայացած առաջին խաղում «Ֆ91 Դյուդելանժը» նվազագույն հաշվով հաղթանակ է տարել: Պատասխան խաղը կկայանա այսօր և կմեկնարկի ժամը 21:30-ին:
























































