Պաշտպան Արսեն Եղիազարյանը պայմանագիր է կնքել «Պերեսվետ» ակումբի հետ, որը հանդես է գալիս Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնում։
«Ուրարտուի» սանը հանդես է եկել «Լոռիում» և նոր թիմ է տեղափոխվել Գելենջիկը ներկայացնող «Վիստայից»։
Արսեն Եղիազարյանը Հայաստանի Մ19 հավաքականի կազմում մասնակցել էր ԵՎՐՈ-2019-ին, որն անցկացվել էր Հայաստանում և գոլի հեղինակ էր դարձել Իսպանիայի Մ19 հավաքականի դեմ խաղում։

























































