«Փյունիկի» նախագահ Արթուր Սողոմոնյանը դիմել է երկրպագուներին․
«Ցանկանում եմ սրտանց շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր մեզ աջակցում են և բոլոր նրանց, ովքեր երեկ Չեմպիոնների Լիգայի որակավորման 2-րդ փուլի «Դյունդելանժի» դեմ առաջին խաղին եկել էին մարզադաշտ:
Շնորհիվ Ձեզ՝ մարզադաշտում տիրում էր ֆանտաստիկ մթնոլորտ: Ես շատ ուրախ եմ, որ մեր երկրպագուները վերադառնում են մարզադաշտ: Ցավոք, այս խաղում մենք չկարողացանք ուրախացնել Ձեզ խփած գոլով: Բայց ես վստահ եմ, որ «Դյուդելանժի» հետ դիմակայությունում մենք դեռ մեր վերջին խոսքը չենք ասել և պատասխան խաղում կանենք ամեն ինչ, որպեսզի հաղթենք և դուրս գանք հաջորդ փուլ:
Հուսով եմ, հաջորդ խաղին Երևանում Ձեզ հետ կրկին հանդիպել:Ձեր աջակցությունն իսկապես շատ կարևոր է մեզ համար»:
Հիշեցնենք՝ ՉԼ-ի որակավորման երկրորդ տուրի առաջին խաղում «Փյունիկը» նվազագույն հաշվով պարտություն է կրել Երևանում։ Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա հուլիսի 26-ին Լիխտենշտեյնում։
























































