Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլում Հայաստանի փոխչեմպիոն Արարատ-Արմենիան կմրցի էստոնական Պայդեի հետ: Այսօր կայացել է էստոնական թիմի գլխավոր մարզիչ Կառոլ Վոլեյտի մամուլի ասուլիսը:
«Ես հետևել եմ Հայաստանի առաջնության ու Արարատ-Արմենիայի խաղերին: Շատ լավ խաղացողներ կան առաջնությունում և բարձր եմ գնահատում Արարատ-Արմենիայի խաղը: Մենք հարգում ենք մեր մրցակիցներին: Ես նոր եմ դարձել Պայդեի գլխավոր մարզիչը, բայց սա ինձ համար կարևոր թիմ է, քանի որ ես խաղացել եմ այս թիմում: Մենք Էստոնիայի գավաթակիրն ենք և շատ ֆուտբոլիստներ ունենք, որ կարող են կարիերան ավարտել շուտով, այդ պատճառով ցանկանում ենք պատմություն կերտել: Բավարարված կլինեմ վաղը ոչ-ոքի արդյունքից, ամեն դեպքում մենք ունենք փորձառու ֆուտբոլիստներ ու պայքարելու ենք հաղթանակի համար»,-ասաց մարզիչը:
Խաղը կկայանա հուլիսի 21-ին Ավանի ակադեմիայի մարզադաշտում և կմեկնարկի ժամը 19:00-ին:
























































