«Նոա»-ն պայմանագիր է կնքել 24-ամյա պաշտպան Արթուր Դանիելյանի հետ:
Դանիելյանը խաղացել է Ուկրաինայի պրեմիեր լիգայում, Հայաստանում հանդես է եկել «Արարատ-Արմենիա», «Արարատ» և «Սևան» ակումբներում։
Արթուրը նաև հրավիրվել է Հայաստանի Ազգային հավաքական, խաղացել է Հայաստանի բոլոր տարիքային հավաքականներում։
22-ամյա պաշտպան Ռուբեն Հովսեփյանը «Փյունիկ»-ի սան է, «Նոա» է տեղափոխվել «Արարատ-Արմենիա-2»-ից։