ՉԼ 2-րդ որակավորման փուլի առաջին խաղում «Փյունիկի» նկատմամբ տարած 1-0 հաշվով հաղթանակից հետո մրցակցի գլխավոր մարզչի օգնական Մեհդի Էլ Ալաուին ասաց հետևյալը.
«Խաղը լավ սկսեցինք, բայց որոշ խաղացողներ հոգնած տեսք ունեին, բայց դրանով հանդերձ փորձեցինք խաղալ մեր սովորական խաղը։ Երկրորդ կեսում, կարծում եմ, գնդակի հետ խաղն ավելի լավ էր ստացվում մեզ մոտ։ 11-մետրանոց վաստակեցինք ու գոլի հեղինակ դարձանք։ Ֆուտբոլ է։ Երկրորդ կեսում ավելի ուժեղ էինք։
Խաղի հաշիվն ընդամենը 1-0 է և եթե մրցակիցը գա Լյուքսեմբուրգ ու ճնշում գործադրի մեզ վրա, դժվար կլինի։ Դիմակայության առաջադրանքը կատարված է 50%-ով, բայց միայն 50%-ով։
Առաջին կեսում մրցակիցն ավելի լավն էր, բայց օգնականներիցս մեկին ասացի, որ չանհանգստանա, քանի որ երկրորդ կեսում ավելի լավ ենք խաղալու, և մենք հաղթեցինք։
«Տիրանան» ավելի շատ հույս էր դնում իր առանձին խաղացողների վրա, բայց այստեղ ես տեսա ավելի թիմային խաղ։ Պետք է արժանին մատուցել «Փյունիկի» գլխավոր մարզչին՝ նրա թիմն ունենալով շատ նոր ֆուտբոլիստներ, շատ լավ ֆուտբոլ է խաղում։
«Կլուժի» դեմ խաղից հետո հաշվի առել էինք, որ «Փյունիկը» վերջնամասում ակտիվանում է և զգուշացրել էինք մեր ֆուտբոլիստներին, որ դա ևս նկատի ունենան»։