Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանի «Փյունիկն» այսօր սեփական հարկի տակ ընդունում է Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժին»:
Հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, իսկ երևանյան թիմը խաղադաշտ դուրս կգա հետևյալ կազմով.
«Փյունիկ». Դավիդ Յուրչենկո, Արտակ Դաշյան, Զորան Գայիչ, Միխայիլ Կովալենկո, Ալեքսանդր Գոնսալես, Հովհաննես Հարությունյան, Եվգենի Կուչուկ, Ժունինյո, Դավիդ Դավիդյան, Լուկա Ջուրիչիչ, Յուսուֆ Օտուբանջո:
Հանդիպումն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Առաջին ալիքի եթերում:
Հիշեցնենք՝ խաղը կսպասարկի անգլիական մրցավարական անձնակազմը՝
Գլխավոր մրցավար՝ Քրեյգ Պոուսոն (Անգլիա): Մրցավարի օգնականներ՝ Լի Բեթթս և Դանիել Ռոբաթան (Անգլիա): 4-րդ պաշտոնյա՝ Դառեն Ինգլանդ (Անգլիա): ՈւԵՖԱ-ի պատվիրակ՝ Իվան Լեկով (Բուլղարիա):