Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում շարունակվում է Թենիսի ATP 500 շարքի մրցաշարը։
1/8 եզրափակչում պայքարից դուրս է մնացել մրցաշարի երկրորդ համար Ստեֆանոս Ցիցիպասը։ Հույն թենիսիստի մրցակիցը Սլովակիայի ներկայացուցիչ Ալիյաժ Բեդենեն էր։ Վերջինս հաղթեց Ցիցիպասին երկու սեթում 7-5, 6-4 հաշվով ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ մրցելու է Ֆելիքս Օժե-Ալյասիմի հետ։
Ավելի վաղ մրցաշարից դուրս էին մնացել նաև Կարեն Խաչանովը, Դանիլ Մեդվեդևը, Դավիդ Գոֆենը։
Մրցաշարի գործող չեմպիոն Գաել Մոնֆիսը երեկոյան ուժերն է չափելու Ժիլ Սիմոնի հետ։